Ռուսաստանը չի ոտնահարի միասեռականների իրավունքները. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր չեն ոտնահարել ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդկանց իրավունքները:
«Մենք չենք պատրաստվում հետապնդել միասեռականներին: Ռուսաստանում նրանք ունեն իրենց իրավունքները»,-ասել է նախագահը՝ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների հետ հանդիպմանը:
Միաժամանակ, Պուտինը 2013 թվականին ստորագրել էր օրենք, որն արգելում է Ռուսաստանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունն անչափահասների շրջանում: