211652_close_icon
views-count538 դիտում article-date 18:51 02-02-2024

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում է վոլեյբոլի առաջնություն

ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում հունվարի 29-ից փետրվարի 9-ը անցկացվում է վոլեյբոլի առաջնություն` ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ։

Փետրվարի 2-ին առաջնության ընթացքին հետևելու և մասնակիցներին հաջողություն մաղթելու նպատակով մարզադահլիճ է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Հաջորդ շաբաթ կամփոփվեն առաջնության արդյունքները և մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով, իսկ հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով:

Նմանատիպ նյութեր