211652_close_icon
views-count601 դիտում article-date 12:34 02-02-2024

ԱԺ փոխնախագահը ներկաներին խորհուրդ տվեց կարդալ «Սիներջիի» կալանավորված տնօրենի գիրքը

«Սիներջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը գիրք է հրատարակել, որը կոչվում է «Վերելք», որտեղ նա խոսում է Հայաստանի՝ դեռ խորհրդային ժամանակներից թվայնացման ճանապարհի մասին: Մենք ունեցել ենք առողջապահության առաջին թվայնացված համակարգը ԽՍՀՄ-ում, կարծում եմ՝ նաև ամբողջ աշխարհում առաջիններից ենք եղել: Այս մասին Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացման ժամանակ իր խոսքում նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի համար շատ կարևոր բոլոր ձեռքբերումների հեղինակը հենց Աշոտ Հովհաննիսյանն է, ով իր կյանքի բազմաթիվ վերելքներով և մարտահրավերների հաղթահարումներով այսօր Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում ներգրավված հարյուրավոր աշխատակիցներ ունեցող «Սիներջի» ընկերության հիմնադիրն է։

«Կուզենամ ծափողջույններով ողջունենք Աշոտ Հովհաննիսյանին: Բոլորիդ կոչ եմ անում, մանավանդ բիզնեսի ներկայացուցիչներին ու երիտասարդներին, անպայման ձեռք բերել և կարդալ Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը»,- խորհուրդ տվեց նա։

Հիշեցնենք, որ «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը կալանավորվել է:

Հավելենք նաև, որ էկոնոմիկայի նախարարությունում նախօրեին 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը:

Նմանատիպ նյութեր