51806 դիտում
11:09 02-02-2024
ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. Range Rover-ում հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մ. Բ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ձերբակալվել է Լենինգրադյան փողոցում և եղել է Range Rover մակնիշի ավտոմեքենայում։
Պարզվել է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներ հավաստի են եղել։ Range Rover մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր փամփուշտներով, իսկ ավտոմեքենայի բեռնախցիկում՝ տարբեր տեսակի ինքնաձիգներ և ռազմամթերք։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ, երբ դատարանի որոշմամբ խուզարկության է ենթարկվել Ranger Rover-ը, Մ. Բ.-ն ավտոմեքենայի սրահից քննիչներին է ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակ, 2 հատ 9 մմ տ/չ փամփուշտ, 2 ինքնաձիգ և «Սայգա», 1 պահեստատուփ լիցքավորված 30 փամփուշտներով, 4 տուփ փամփուշտ, 1 դատարկ փամփշտատուփ, իսկ ավտոմեքենաի սրահում հայտնաբերվել է դանակ:
Քննիչի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ, իսկ Մ. Բ.-ն ձերբակալվել և տեղափոխել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
33519 դիտում
21:12 28-06-2023
Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություները հավաստի էին. հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)