33519 դիտում
21:12 28-06-2023
Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություները հավաստի էին. հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, ապա կատարվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տեղեկությունների՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Գոռ Գ.-ն Դավիթաշեն վարչական շրջանում՝ իր սեփական տանը, ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղեկության հիման վրա նախաձեռնվում է քրեական վարույթ և քննիչը դիմում է դատարան, որպեսզի դատարանը որոշում կայացնի և թույլատրի Գոռ Գ.-ի բնակության վայրում խուզարկություն կատարվի:
Երեկ՝ հունիսի 27-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողներն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները Դավիթաշենում՝ Գոռ Գ.-ի սեփական տան խորդանոցում, կատարում են դեպքի վայրի զննություն, որտեղ էլ հայտնաբերվում է 5 հատ նռնակի պայթուցիչ, 2 հատ նռնակ՝ առանց պայթուցիչի, 6 հատ ինքնաձիգի փամփուշտատուփ, որից 4-ը ամբողջովին լիցքավորված 5.45 մմ տ/չ փամփուշտներով, 23 տուփ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, ինչպես նաև երկաթյա տարրայի մեջ 44 հատ և առանձին պոլիէթիլենային տոպրակի մեջ 27 հատ 5.45 մմ տ/չ փամփուշտ:
Դեպքի վայրի զննությունից հետո Գոռ Գ.-ն ապօրինի ռազմամթերք պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորաձաքննություներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)