211652_close_icon
views-count859 դիտում article-date 07:51 01-02-2024

ԱԺ ՔՊ խմբակցությունը մտադիր է հերթով փակ հանդիպումների կանչել այն պաշտոնյաներին, որոնցից Փաշինյանը դժգոհ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՔՊ-ական պատգամավորները մտադիր են պարբերաբար տարբեր նախարարների ու պաշտոնյաների կանչել խորհրդարան՝ փակ հանդիպումների:

Ընդ որում՝ առաջնային այն նախարարներն ու պաշտոնյաներն են կանչվելու ԱԺ, որոնց աշխատանքից Փաշինյանը դժգոհ է, կամ որոնք հաճախ են աչքի ընկնում աղմկահարույց միջադեպերով:

Միեւնույն ժամանակ ուշագրավ է, որ պաշտոնյաներին ու նախարարներին խորհրդարան կանչելու նախաձեռնությունը ոչ թե Փաշինյանինն է, այլ պատգամավորներինը, մասնավորապես՝ ՔՊ խմբակցության վերնախավինը:

Հավանաբար, օրենսդիրներն այսպիսով մտադիր են խորհրդարանի վերահսկողությունը մեծացնել այլ կառույցների վրա: Խորհրդարան ասելով՝ նրանք նկատի ունեն ՔՊ-ն: Իսկ ՔՊ-ն էլ թիրախավորում է միայն այն պաշտոնյաներին, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը լարված է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր