211652_close_icon
views-count15377 դիտում article-date 15:31 31-01-2024

Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. «Արմեն Համիկ» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ГАЗель-ում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐԱԺ

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել , որ Կաթնաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Խաչատուր Էլոյանը, Նարեկ Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Կարեն Վարդանայնը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել ГАЗель մակնիշի բեռնատարում: Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում ոստիկանության Կոտայքի բաժնում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ավտոմեքենան պատկանում է «Արմեն Համիկ» ՍՊԸ-ին:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր