1447 դիտում
08:52 30-01-2024
Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այս օրերին շրջայցեր են կատարում կամ, ինչպես տնտեսվարողներն են ասում, «ռեյդի» են դուրս եկել և ստուգում են, թե ինչպես են տնտեսվարողները կատարում Երևանի ավագանու սահմանած կարգը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:
Խոսքը վերաբերում է նրան, որ տնտեսվարողները պարտավոր են ամեն օր մաքրել տեղացած ձյունը, տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, միայն վերջին երկու օրվա ընթացքում մոտ 300 տնտեսվարող տուգանվել է: Ավելին, «Փաստի» տեղեկություններով, նրանք, ովքեր այսուհետ ևս չեն հետևի նշյալ կարգին, ոչ միայն կտուգանվեն, այլև կներառվեն քաղաքապետարանի հետ հետագա հարաբերությունների առումով, այսպես կոչված, «սև ցուցակում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
2098 դիտում
11:02 07-09-2024
ՆԳՆ-ն` ռեյդի ժամանակ հայտնաբերված զենքերի խաղալիք լինելու տեղեկության մասին. Factor.am
4032 դիտում
17:18 24-04-2017
Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել ինքնատիպ նախաձեռնությամբ
Այս բաժնից
1657 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1291 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»