211652_close_icon
views-count1246 դիտում article-date 12:16 29-01-2024

Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը մասնակցելու է միջազգային ֆեդերացիայի կազմակերպած հատուկ հավաքին

Փարիզի Պարալիմպիկ խաղերի մասնակից, Հայաստանի հաշմանդամային սպորտի նախագահ Սարգիս Ստեփանյանը Խաղերի նախապատրաստական փուլում հավաքի է մասնակցում Կանարյան կղզիներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը երկշաբաթյա հատուկ հրավերով մեկնել  է Իսպանիայի Կանարյան կղզիներ` մասնակցելու Պարաաթլետիկայի միջազգային մարզական հավաքների, որին մասնակցում են նաև անվանի Օլիմպիկ և Պարալիմպիկ մարզիկներ:

Փարիզի Պարալիմպիկ խաղերը կկայանան 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: Սարգիս Ստեփանյանը կմասնակցի գնդի հրման մրցաձևին:

Նմանատիպ նյութեր