211652_close_icon
views-count1144 դիտում article-date 21:29 11-06-2023

Ավարտվեց Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությունը․ Հայաստանը ներկայացրեց Սարգիս Ստեփանյանը

Ավարտվեց Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությունը, որին մասնկցում էին 15 երկրներից 163 մարզիկներ։ Այս մասին հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան։

Հայաստանը ներկայացրեց Սարգիս Ստեփանյանը, մասնակցելով F55 դասակարգումում, գնդի հրում և սկավառակի նետում վարժություններում։ Սարգիսը երկու մրցաձևերով էլ հաղթանակ տարավ բոլոր մրցակիցների նկատմանբ։ 9,65 սմ արդյունք գնդի հրում և 23,89սմ սկավառակի նետում վարժություններում, զբաղեցնելով առաջին տեղերը։

Այս ցուցանիշով Սարգիս Ստեփանյանը լուծեց իր առջև դրված խնդիրը և անձնական ցուցանիշը ոչ միայն մոտեցրեց «մուտքի նվազագույն ստանդարտին»`վարկանիշին (Minimum entry standard F55 9,50 Paris 2023 World Para Athletics Championships, Paris 2024 Paralympic Games), այլև գերազանցեց այն:

Ցավոք Armenian National Paralympic Committee անարդար որոշումների հետևանքով` մեր մարզիկին խոչընդոտեցին վարկանիշ ապահովող մրցումների մասնակցությունը: Մենք զրկվեցինք վարկանիշից։ Ամեն դեպքում ինչպես ասում են, -այն ինչը մեզ չի կոտրում, մեզ դարձնում է ավելի ուժեղ։

Նմանատիպ նյութեր