211652_close_icon
views-count4852 դիտում article-date 13:23 17-10-2017

Կիևում Սաակաշվիլիի կազմակերպած հավաքին մասնակցել է մոտ 2000 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում այսօր Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի մանսակցությամբ միտինգի մասնակցիների թիվը եղել է մոտ 2000։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարությունը; Նշվում է նաև, որ կենտրոնական փողոցները այդ ժամանակ վերահսկել է շուրջ 3500 ոստիկան։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև այն մասին, որ խորհրդարանի շենքը բողոքի ակցիայի ժամանակ կրկնակի շղթայված է է եղել իրավապահների կողմից։ Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները 3 պահանջ պետք է ներկայացնեին կառավարությանը՝ ՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պատգամավորական անձեռնմխելիության վերացում և նոր ընտրական օրենք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր