Գազայի հատվածում զոհվել են ՄԱԿ-ի ինը աշխատակիցներ
Ինը մարդ զոհվել է, ևս 75-ը վիրավորվել Գազայի հարավային հատվածում՝ Խան Յունիսում գտնվող ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության շենքի հրետակոծությունից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է գործակալության տնօրեն Թոմաս Ուայթը։
«Խան Յունիսի ուսումնական կենտրոնի վրա կատարված հարձակման ժամանակ երկու տանկային արկերով հարվածել են շենքին, որտեղ գտնվում է 800 մարդ։ Կա 9 զոհ և 75 վիրավոր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները փորձում են հասնել կենտրոն։ Երթուղին, որի երկու եզրերը քողարկված են հողե պարսպով, համաձայնեցվել է իսրայելական բանակի հետ»,- հայտնել է Ուայթը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության տնօրենը հայտնել էր, որ ևս մեկ հարված էր հասցվել Խան Յունիսում գտնվող կենտրոնին, որտեղ 10 հազար տեղահանվածներ են ապաստանել։