211652_close_icon
views-count757 դիտում article-date 11:52 21-01-2024

Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է տարածաշրջանում իրանցի ռազմական խորհրդականների շարունակական ներկայության մասին

Անկասկած, Գազայի ժողովրդի կամքին հակառակ սիոնիստների պարտությունը չի կարող փոխհատուցվել նման վախկոտ ահաբեկչական գործողություններով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ մատնանշելով Դամասկոսի վրա Իսրայելի ավիահարվածի ժամանակ իրանցի մի շարք ռազմական խորհրդականների մահը։

«Իրանի ռազմական խորհրդատուների գործունեությունը ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի անվտանգության ապահովման ուղղությամբ շարունակվում է եռանդով»,- գրել է Ամիր Աբդոլլահյանը X-ի իր էջում։

Նախարարի խոսքով՝ Իսրայելի ռեժիմը համարվում է ահաբեկչական շարժումների գլխավոր մեղսակիցը և տարածաշրջանային անվտանգության թշնամին։

«Անկասկած, Գազայի ժողովրդի կամքին հակառակ սիոնիստների պարտությունը չի կարող փոխհատուցվել նման վախկոտ ահաբեկչական գործողություններով»,- նշել է նա։

Հունվարի 20-ին Դամասկոսում իսրայելական ռեժիմի ավիահարվածի հետևանքով զոհվել են մի շարք սիրիացի զինվորներ և Իրանի Իսլամական Հանրապետության 5 ռազմական խորհրդականներ։

Նմանատիպ նյութեր