211652_close_icon

Թուրքիայի իշխանություններն Ինտերպոլի կողմից հետախուզվող Ղազախստանի քաղաքացու են ձերբակալել

views-count1267 դիտում article-date 23:38 20-01-2024
Թուրքիայի իշխանությունները շաբաթ օրը Էգեյան ծովի ափին գտնվող Իզմիր քաղաքում ձերբակալել են Ղազախստանի մի քաղաքացու, ով Ինտերպոլի կողմից հետախուզվում էր մի շարք ծանր հանցագործությունների համար, հայտնում է Anadolu-ն։

Ղազախստանի քաղաքացին ձերբակալվել է Իզմիրի դատախազության և հանցագործության դեմ պայքարող գերատեսչությունների թիմերի համատեղ հետախուզական գործողության շրջանակներում։

Հաղորդվում է, որ կասկածյալը հետախուզվում էր «միջազգային կազմակերպված հանցավոր սինդիկատին պատկանելու», «իր հիմնարկությունում մոլախաղերի խրախուսման» և «կոռուպցիայի» մեղադրանքներով։

Աշխատանքներ են տարվում նրան վերադարձնելու հայրենիք, որտեղ նա հետախուզվում է տարբեր հանցագործությունների համար։

Նմանատիպ նյութեր