211652_close_icon
views-count2707 դիտում article-date 22:05 18-01-2024

Տիգրան Ավինյանը շրջել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով

Երևանը պետք է լինի հարմարավետ և բարեկարգ քաղաք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Տարեկան նախագծերով բարեկարգված բակերի թիվը Քանաքեռ-Զեյթունում փուլ առ փուլ ավելանում է։ Շուրջ 7200 քմ տարածք զբաղեցնող Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին էլ ամբողջությամբ հիմնանորոգվել է:

Ընդհանուր առմամբ 2023-ին Քանաքեռ-Զեյթունում բարեկարգվել է շուրջ 30 բակ: Այն, որ Երևանի բակերը պետք է ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք»,- գրել է Ավինյանը։ 

Նմանատիպ նյութեր