7144 դիտում
21:10 15-01-2024
Մեծ փողեր պետական բյուջեից՝ երբևէ չիրականացվող ծրագրի համար․ Կարապետ Պողոսյանը Մարգարայի կամրջից լուսանկարներ է արել․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Ինչպես անդրադարձել ենք, գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայրի հատվածում լուսանկարներ է արել Գյումրի-Կարս երկաթգծից, ինչպես նաև Մարգարայի կամրջից՝ համոզմունք հայտնելով, որ թուրքական կողմին բնավ չի հետաքրքրում Հայաստանի հետ սահմանների բացումը, ճանապարհների ապաշրջափակումն ու տնտեսական կապերի հիմնումը։
Նրանց հետաքրքրող միայն մեկն է․ բացել Զանգեզուրի միջանցքն՝ այսպիսով իրականացնելով «Մեծ թուրանի» ծրագիրը, որը, ըստ Կարապետ Պողոսյանի, նույնիսկ Մեծ եղեռնի գնով չիրականացավ։
Եվ եթե, ըստ Կարապետ Պողոսյանի, Գյումրի-Կարս երկաթգծի հատվածում ոչինչ արված չէ, այն թաղված է գոմաղբի մեջ, ապա Մարգարայի կամրջի մոտ ՀՀ կառավարությունը մեծ գումարներ է ծախսել, թանկարժեք շենք-շինություններ ու անցակետ է կառուցել, որն անիմաստ ծախս է, քանի որ թուրքական կողմից ոչինչ նախաձեռնված չէ։
«Հիմանական ցավը նաև այն է, որ բյուջեից անիմաստ գումարներ են ծախսվում էդ օդ ծրագրերի համար, որոնք չեն իրականացնելու։ Տեսեք այդ նույն Մարգարայի կամրջում մեր պետական բյուջեից այնքան գումար է ծախսվել, որ այդ գումարով կարելի էր ամբողջապես մեր առաջնագծի մոտ 30 կիլոմետր հատված ամենաժամանակակից ձևերով կահավորել։ Բացի դրանից ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ և տեխնիկական միջոցներ, որ երկու օր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը տեղի չունենար․ զորացրվող զինվորը չմնար ձյան տակ։
Իսկ Գյումր-Կարս երկաթգիծը նույնիսկ մաքրված չէ անասունների արտաթորանքից։ Այդ երկաթգծին նայելով՝ որևէ պատկերացում չի ստեղծվում, որ հնարավոր է այդտեղ ապագայում որևէ բան գործարկվի։
Թուրքական կողմին հետաքրքիր է միայն մի բան․ Հայաստանը վերցնել ընդհանուր շրջափակման մեջ, թողնել ընդամենը մեկ ճանապարհ դեպի Վրաստան, որը դառնա Հակարի կամուրջի նման մի բան, և տարեցտարի այս տարածքը կմտցնեն արտագաղթի մեջ, փոխարենը դոտացիաներով կբերեն ինչ-որ հնդիկներ կամ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք ընդամենը կդառնան այս տարածքում աշխատողներ։
Այս տեմպով որպես գործոն՝ ամբողջապես դադարեցնելու ենք մեր գործունեությունը»,- ասում է Կարապետ Պողոսյանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2047 դիտում
14:48 06-11-2020
Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրի համար եկող տարի բյուջեից կհատկացվի 800 մլն դրամ
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին