211652_close_icon

Ոստիկանության երեք աշխատակից ազատվել է թմրանյութերի օգտագործման պատճառով

views-count1375 դիտում article-date 16:12 15-01-2024
1 119 ոստիկաններից, որոնք մասնակցել են ատեստավորմանը, միայն 189-նն է հաղթահարել գործընթացը։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը 2023թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ գործընթացն իրականացվել է խիստ օբյեկտիվ։ «Միայն 18 ոստիկան է գերազանց անցել ատեստավորումը, 101-ը՝ լավ, 70-ը՝ բավարար։ 3 ոստիկան ազատվել է թմրանյութերի դրական թեստի պատճառով»,- տեղեկացրել է փոխնախարարը։

Նմանատիպ նյութեր