211652_close_icon
views-count898 դիտում article-date 13:44 14-01-2024

Սպիտակ տան աշխատակիցներին տարհանել են ցուցարարների պատճառով

Tert.am-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան աշխատակիցներին պաղեստինամետ ցուցարարների պատճառով այլ վայր են տարհանել։

Այս մասին հայտնում է Fox News-ը։

Ցուցարարները անկարգություններ էին կազմակերպել շենքի մոտ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ ակցիայի մասնակիցները վնասել են ցանկապատն ու ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր նետել։

Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Եմենում հարվածներ են հասցրել հուսիներին։

Թե կոնկրետ ուր են տեղափոխվել Սպիտակ տան աշխատակիցները՝ չի նշվում։

Նմանատիպ նյութեր