211652_close_icon
views-count13291 դիտում article-date 16:50 30-10-2024

Արտակարգ դեպք՝ Արտաշատում. մանկապարտեզներից մեկում առաջացած կրակի ու ծխի պատճառով երեխաներին ու աշխատակիցներին տարհանել են. ժամանել է հրշեջների 3 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շիրվանզադե փողոցում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում հրդեհ է բնկվել:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, մարզային փրկարարարական վարչության պետի տեղակալի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի համանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական վահանակում, սակայն հնարավոր է եղել կանխել կրակի տարածումը:

Մանկապարտեզի սաներն ու աշխատակիցները ժամանակավորապես տարհանվել են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր