Ստամբուլում արագորեն տարհանել են օտարերկրյա հյուպատոսությունների աշխատակիցներին
Ստամբուլում գտնվող Գերմանիայի, Կանադայի և Բելգիայի հյուպատոսություններում այսօր շտապ տարհանում է իրականացվել: Բանն այն է, որ նշված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին պատկանող փոստարկղներում անհայտ պարունակությամբ դեղին փոշի է հայտնաբերվել:
Թուրքիայի ԱԻ վարչության աշխատակիցներն արագորեն տեղափոխել են օտարերկրյա դիվանագետներին անվտանգ վայր, փակվել են օդատարները, դեպի հյուպատոսություններ տանող ճանապարհները:
Տեղեկություների համաձայն՝ Կանադայի հյուպատոսական ներկայացուցչության աշխատակիցներից մեկն արդեն անմիջական շփում է ունեցել փոշու հետ:
Փոշին ուղարկվել է փորձաքննության: Առայժմ արդյունքները չեն հրապարակվել: