21416 դիտում
12:55 11-01-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բեռնատար ГАЗель-ը անհայտ հանգամանքներում կողաշրջվել է. վարորդին օգնության են հասել ՊԾ Կոտայքի մարզի պարեկներն ու Հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Արման Մ.-ն իր վարած ГАЗель մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների կատարման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկները:
Փրկարարներն իրենց ավտոմեքենայով դարձի են բերել ավտոմեքենան:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+