211652_close_icon

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը՝ Ադրբեջանի հետ կամրջի առավելությունների մասին

views-count1279 դիտում article-date 17:55 07-01-2024
Tert.am-ի փոխանցմամբ՝ Իրանի և Ադրբեջանի միջև Աստարաչայ գետի վրայով կառուցված ճանապարհային կամուրջը կնպաստի երկու երկրների միջև առևտրային և տարանցիկ կապերի զարգացմանը, ինչպես նաև տնտեսական աճին:

Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։

Նոր կամուրջը թույլ կտա օրվա ընթացքում սահմանը հատել 300 բեռնատարների։ Օրվա ընթացքում միայն 200 մեքենա կարող էր անցնել հին կամրջով։

Իրանցի նախարարը նշել է, որ ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման շուրջ նույնպես դրական են ավարտվել։

Նմանատիպ նյութեր