Հեռավար ուսուցման խնդիրների ու առավելությունների վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,
երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար
Հայրապետյանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը այսօր, վերջինիս
առաջարկով, դպրոցի աշակերտների և նրանց ծնողների հետ տեսազանգի միջոցով
անկացրել են քննարկում` հեռավար կրթության թեմայով։
Հայրապետյանը, որ նախկինում հյուրընկալվել էր «Այբում» և պատասխանել
աշակերտների հարցերին, այս անգամ հարց տվողի դերում էր` հեռավար ուսուցման
խնդիրների և առավելությունների վերաբերյալ:
Ազգային ժողովի կրթության հանձնաժողովի նախագահը տեսակապի ավարտին նշեց, որ
պատրաստ է նմանօրինակ քննարկումների մասնակցել նաև ուսումնական այլ
հաստատությունների աշակերտների ու ծնողների հետ` այն գնահատելով բավականին
հետաքրքիր և օգտակար: