47869 դիտում
17:27 07-01-2024
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Lexus GT300-ն ու Mazda 3-ը. ավտոմեքենաները հայտնվել են դաշտում, կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում, բախվել են Lexus GS300 և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Ծաղկահովիտ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները նրանց մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտ 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարեն Կարապետյանն ու Հակոբ Եփրեմյանը։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է խ, որ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արագածոտնի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվում են ոստիկանության Արագածոտնի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12811 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ