211652_close_icon
views-count125179 դիտում article-date 19:31 06-01-2024

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Վանաձորի տներից մեկում մահացած 2-ամյա աղջկա մահվան հանգամանքները պարզվում են. ժամանել է մարզի ոստիկանապետը

Այսօր՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում երեխա է մահացել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 2-ամյա աղջիկ է։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծնողները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ աղջիկը մահացել է տանը, ժամը 14:00-ի սահմաններում, իրենց ներկայությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր