211652_close_icon
views-count46472 դիտում article-date 15:12 21-08-2024

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված 38-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզվում են. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և մահացածը Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Վրույր Գ.-ն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ախուրյան-Արևիկ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում Վրույր Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով ընկել է նշված տարածքում գտնվող առվակի մեջ և խեղդվել:  

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:  

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր