211652_close_icon

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ ծննդյան տոնի առթիվ

views-count1342 դիտում article-date 22:34 05-01-2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ ծննդյան տոնի առթիվ։
 
«Սիրելի հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ։ Սուրբ ծնունդը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որի խորհուրդը նաև բարու, լույսի ու խաղաղության հաղթանակն է։ Աստվածահայտնության լույսը թող ճառագի բոլորիս օջախներում ու սրտերում և ամրապնդի մեր հույսն ու հավատը երջանիկ ապագայի ու պայծառ գալիքի նկատմամբ։

Մաղթում եմ բոլորիս ընտանեկան ջերմություն, առողջություն և մեր երկրին խաղաղություն։
Քրիստոս ծնավ և հայտնեցավ

Մեզ և ձեզ մեծ ավետիս»։

Նմանատիպ նյութեր