211652_close_icon
views-count1948 դիտում article-date 21:34 03-01-2024

Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը X-ի էջում գրառում է կատարել․

«Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ:
Այս մասին տեղեկանում ենք:

«Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 100 անմեղ խաղաղ բնակիչ:

Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Իրանի Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի է ունեցել պայքուններ, զոհերի թիվը հասել է 188-ի:

2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Միացյալ Նահանգները Բաղդադում գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսին։ Վաշինգտոնում նրանք ներգրավված էին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման կազմակերպման մեջ։
 

Նմանատիպ նյութեր