4039 դիտում
10:43 03-01-2024
Նորայր Նորիկյան․ Դուք պետության ղեկավարը չեք և պարտավոր եք չխախտել ՀՀ սահմանադրությունն ու տապալել սահմանադրական կարգը․․․
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ն․ Փաշինյանի շնորհավորական ուղերձում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք ոչ միայն անընդունելի են ու վտանգավոր, այլև հակասահմանադրական։ Ն․ Փաշինյանը երկու անգամ իրեն ներկայացրեց որպես պետության ղեկավար։
Թվում է, թե նշված ձևակերպման մեջ արտառոց ոչինչ չկա, սակայն միայն առաջին հայացքից։ Գործող սահմանադրությամբ ամրագրված է, որ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Այլ կերպ ասած, Գործող սահմանադրությամբ գոյություն չունի որևէ դրույթ, որով գործադիր իշխանության ղեկավարին վերապահվի պետության ղեկավարի կարգավիճակ։ Ճիշտ հակառակը՝ պետության գլուխը Հանրապետության նախագահն է, իսկ Ազգային ժողովը, որը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ Սրանից հետևում է, որ ՀՀ Վարչապետը ընդամենը պետական իշխանության մի ճյուղի՝ գործադիր իշխանության ղեկավարն է, ով հաշվետու է Ազգային Ժողովին, ով ընտրվում է Ազգային Ժողովի կողմից ու նշանակվում Հանրապետության նախագահի կողմից, ում Ազգային Ժողովը կարող է անվստահություն հայտնել։ Ավելի՛ն, վարչապետի իրավասությունները սահմանված են սահմանադրության 152-րդ հոդվածով, և ամենամեծ ցանկության դեպքում այնտեղ հնարավոր չէ գտնել պետության ղեկավարի իրավասություններ։
Վարչապետը ընդամենը ԱԺ-ի կողմից հավանության արժանացած Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը, կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ, գլխավորում է Անվտանգության խորհուրդը, սակայն վերը նշվածը չի նշանակում, որ նա հանդիսանում է պետության ղեկավար։ Նիկոլ Փաշինյանն իրեն ներշնչել է, որ համարվում է պետության ղեկավար։ Այստեղ հարկ է հիշեցնել սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված դրույթը. Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Սահմանադրաիրավական տեսանկյունից ամեն ինչ ակնհայտ է, սակայն հարցն ունի նաև քաղաքական ենթատեքստ, ինչը ոչ պակաս կարևոր է ու վտանգավոր։
Փաստորեն, ստացվում է, որ գործադիր իշխանության ղեկավարն իրեն պատկերացնում է որպես պետության ղեկավար, ինչը քաղաքական, քարոզչական տեսանկյունից իր լիազորությունների իրականացման գործընթացում հոգեբանական տեսանկյունից բոլորովին այլ վիճակ է ստեղծում, իսկ մեծ հաշվով, եթե այդպիսի ընկալումն է իշխում, ուրեմն մեր երկրում ամբողջությամբ խարխլված ու տապալված է գործող սահմանադրական կարգը, իսկ գործող սահմանադրությունը կեղծ ու ձևական բնույթ կրող փաստաթուղթ է, որ մեր երկրում մեկ մարդ է որոշում, թե ով ինչ կարգավիճակ պետք է ունենա, և այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։
Իսկ ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ գործող սահմանադրության ճարտարապետները մեր պետության վզին փաթաթեցին մի փաստաթուղթ, որը խաթարեց պետական կառավարման համակարգը, իսկ այն կիրառողներն ու այդ սահմանադրությունից օգտվողները, փաստորեն իրենց ընկալումներով են մեկնաբանում սահմանադրությունը։ Սա և՛ մեծագույն սխալ է, և հանցագործություն, պարոնայք ու տիկնայք...

Նմանատիպ նյութեր
2092 դիտում
21:49 14-07-2021
Փաստերի համադրում և եզրահանգում․ Սահմանադրական դատարանը սպառել է իրեն. Նորայր Նորիկյան
Այս բաժնից
2833 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր