211652_close_icon
views-count1495 դիտում article-date 21:03 02-01-2024

Ուկրաինային մատակարարված գրեթե բոլոր գերմանական Leopard տանկերը շարքից դուրս են եկել

Գերմանիայի Կանաչների կուսակցության փորձագետ Սեբաստիան Շեֆերը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված գերմանական Leopard-2A6 18 տանկերի միայն մի փոքր մասն է մարտունակ մնացել։

Այս մասին հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվական գործակալությունը։

Շեֆերը կոչ է արել անհապաղ սկսել այդ համակարգերի նորոգումը։ «Նորոգումը շատ երկար է տևում, որովհետև Լիտվայի նորոգման գործարանում բաղադրիչները չեն բավականացնում»,- իր նամակում նշել է Շեֆերը, որն ուղղված է Rheinmetall եւ KMW պաշտպանական կոնցեռններին։

Փորձագետը նշել է, որ ուկրաինական բանակի կողմից այդ տանկերն ինքնուրույն նորոգելու փորձերը ավելի են վնասել դրանք։ Նա առաջարկել է ուսումնասիրել, թե ինչպես կարելի է կանխել այս ամենը՝ այդ թվում մեխանիկներին ավելի լավ սովորեցնելու միջոցով։

Գերմանիայի կառավարությունը նախորդ տարի մարտին, երկարատև տատանումներից հետո, Ուկրաինային էր հանձնել բունդեսվերի 18 Leopard-2 տանկ։ Նշվում է, որ Ուկրաինային մատակարարված գրեթե բոլոր տանկերը մարտական վնասվածքներ են ստացել և խիստ մաշվել են ինտենսիվ կրակի ու շատ օգտագործվելու պատճառով։

Նմանատիպ նյութեր