211652_close_icon
views-count1003 դիտում article-date 17:02 01-01-2024

Ռուսաստանը նախատեսում է զարգացնել ռազմական համագործակցությունն ԱՊՀ երկրների հետ. Կրեմլ

Ռուսաստանը, որը 2024 թվականի հունվարի մեկից ստանձնել է ԱՊՀ-ի նախագահությունը, նախատեսում է խորացնել համագործակցությունը ԱՊՀ երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Կրեմլի կայքում։

«Ջանքերը կկենտրոնացվեն ԱՊՀ-ում ընդունված երկարաժամկետ ծրագրերի իրականացման վրա՝ համատեղ ռազմական համակարգերի զարգացման, զինվորական անձնակազմի մասնագիտական պատրաստության, ռազմական կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և բազմակողմ ռազմական համագործակցության այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման վրա։ Զգալի ուշադրություն կդարձվի ռազմահայրենասիրական դաստիարակության և ընդհանուր հոգևոր ու բարոյական արժեքների հանրահռչակման ոլորտում համատեղ աշխատանքին»,- ասված է փաստաթղթում։

Բացի այդ, ՌԴ-ն կշարունակի ամրապնդել ավանդական և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, անդրազգային հանցագործությանը, փողերի լվացմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությանը, համատեղ հակազդելու մեխանիզմները:

Նմանատիպ նյութեր