211652_close_icon
views-count1183 դիտում article-date 18:26 21-11-2023

ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել Թուրքիայի հետ համագործակցությունն էներգետիկ ոլորտում

Էներգետիկ պաշարների գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեֆրի Փայեթը թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է էներգետիկ ոլորտում ԱՄՆ-Թուրքիա փոխգործակցությանը: Գրում է Ermenihaber-ը։ 

Փայեթը նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել էներգետիկ ոլորտում Թուրքիայի հետ ունեցած փոխգործակցությունը, ինչպես նաև հավելել, որ Թուրքիան այդ առումով նշանակալի դիրքում է:

Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի՝ վերականգնողական էներգետիկ աղբյուրների ոլորտում կատարած ներդրումները երաշխավորում են դրանց ապագան:

«Թուրքիան Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից ծայրաստիճան կարևոր է: Մենք Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներում ցանկանում ենք օգտվել Թուրքիայի լողացող պահեստներում և գազաֆիկացման միավորի օգտագործման ու վերագազաֆիկացման ներուժի համար կատարված ներդրումներից»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր