Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների «վերակենդանացմանը». Կրեմլ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրստ է Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորմանը այնքանով, որքանով որ դրան պատրաստ են ամերիկյան իշխանությունները, հաղորդում է Ria Novosti-ն։
«Այնքանով, որքանով որ Վաշինգտոնի մեր գործընկերները պատրաստ կլինեն զբաղվել մեր հարաբերությունների վերակենդանացմամբ և երկկողմ ձեռնտու երկխոսությամբ որի ընթացքում հաշվի կառնվեն կողմերի շահերն ու հետաքրքրությունները»,-ասել է Կրեմլի խոսնակը։
Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ չէ, որ ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կայունացմամբ։