Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն առաջարկում է զարգացնել հարաբերություններն Ասիայի երկրների հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն անհրաժեշտ է համարում ավելի սերտ տնտեսական հարաբերությունների զարգացումն Ասիայի երկրների, մասնավորապես Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ: Հուլիսի 19-ին այդ մասին նա հայտարարել է thepioneer.de նորությունների պորտալին տված հարցազրույցում:
«Ավելի սերտ տնտեսական հարաբերությունների հաստատումը հենց այդ երկրների հետ, իմ կարիքով, նաեւ կնվազեցնի մեր սեփական կախվածությունը»,- նշել է Բերբոքը: Արծարծելով Չինաստանի թեման՝ Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարը կրկին քննադատության է ենթարկել ոչ միայն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն, այլեւ վերաբերմունքը Գերմանիայի որոշ ընկերությունների նկատմամբ: Որոշ ձեռնարկությունների համար Չինաստանում արտադրության հնարավորությունը, նրա խոսքով, նշանակում է, այլ բաների թվում, իրենց առեւտրային գաղտնիքի բացահայտում: