22055 դիտում
14:19 30-12-2023
Աճել է Ոստիկանության նկատմամբ հանրության վստահության մակարդակը, ինչը չափազանց ոգևորիչ է. Վահե Ղազարյան
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ուղերձում ասվում է.
«2023 թվականը մարտահրավերների տարի էր։ Այս տարում ձևավորվել է Ներքին գործերի նախարարությունը՝ անցնելով կառուցվածքային և բովանդակային մեծամասշտաբ փոփոխություններով։ Ամբողջովին նոր նախարարության ձևավորումն ուղեկցվել է ոլորտային բարեփոխումների օրակարգի հետևողական իրականացմամբ, ՆԳՆ ենթակա երեք ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքային փոփոխություններով, վերջիններիս կողմից ուժեղացված և գերլարված ծառայություն իրականացնելով։ Չնայած դրան՝ մենք հավատարիմ ենք մնացել մեր խոստմանը․ ՆԳՆ կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների մեկ րոպե կանգ չի եղել։
Ներքին գործերի նախարարության ձևավորման ուղղությամբ կադրային համալրման աշխատանքներն արդեն մոտենում են իրենց տրամաբանական ավարտին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ համակարգը համալրվել է նաև երիտասարդ ու պատրաստված կադրերով, որոնք, միավորելով իրենց ուժերը համակարգի փորձառու աշխատակիցների հետ, կարողանում են որակական նոր նշաձող սահմանել հատկապես բարեփոխումների մեր հավակնոտ օրակարգի իրականացման ճանապարհին։
Շարունակվել է ՆԳՆ ոլորտային բարեփոխումների օրակարգի հետևողական կենսագործումը։
Թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության, թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության դեպքում արդեն իսկ իրականացված և պլանավորված քայլերը միտված են հանրային վստահության ամրապնդմանը, հանրային անվտանգության երաշխավորմանն ու մեր քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։
Փոփոխությունների իրականացման ճանապարհին ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հարցումները փաստում են, որ աճել է Ոստիկանության նկատմամբ հանրության վստահության մակարդակը, ինչը չափազանց պարտավորեցնող և, միևնույն ժամանակ, ոգևորիչ է։ Անժխտելի դրական փոփոխությունների հետ մեկտեղ՝ մենք իհարկե գույքագրում ենք տարբեր խնդիրներ, քանի որ որևէ փոփոխություն հեշտ չի տրվում, բայց այդ խնդիրների հասցեագրումն ու հետևողական լուծումը մեր թիրախում է։
Վստահ եմ, որ հաջորդ տարի նույն նվիրումով ու պատրաստակամությամբ կշարունակենք կատարել Հայաստանի կառավարության առաջադրած խնդիրներն ու լիարժեք ծառայությունը մեր հասարակությանը:
Այդ վստահությամբ ու լավագույնի հավատով շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ տոկունություն, հանուն հայրենիքի նահատակված սիրելիների թանկ երազանքները կենսագործելու կամք ու կորով:
Թող 2024 թվականը լինի խաղաղության հաստատման, կայուն զարգացման, նորանոր վերելքների տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Նմանատիպ նյութեր
1232 դիտում
10:53 09-06-2022
ՀՀ-ում ՄԻՊ-ի նկատմամբ վստահության ամենացածր մակարդակը եղել է Կարեն Անդրեասյանի ժամանակ․ «168 ժամ»
3840 դիտում
23:35 22-03-2019
Սոցիալական էքսպերիմենտ Երևանում. արդյունքները ոգևորիչ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3890 դիտում
14:34 05-06-2019
Ոգևորիչ, ուրախալի և վերջապես արժանավոր կադրերի նշանակումների ականատես եղանք. Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն
Այս բաժնից
880 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
631 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար