211652_close_icon
views-count1021 դիտում article-date 22:59 29-12-2023

Դամասկոսի օդանավակայում իսրայելական օդուժի հասցրած հարվածի հետևանքով ԻՀՊԿ-ի առնվազն 11 բարձրաստիճան սպա է զոհվել

Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքում իսրայելական օդուժի հասցրած հարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) առնվազն 11 բարձրաստիճան սպա է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է «Al Arabiya» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ իրանցի զինվորականները բարձրաստիճան պատվիրակություն են ընդունել Դամասկոսի օդանավակայանում։ Հեռուստաալիքը պնդում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է Սիրիայի արևելքում ԻՀՊԿ ուժերի հրամանատար Նաուրաթ Ռաշիդը: 

Նմանատիպ նյութեր