211652_close_icon

Աննա Հակոբյանը ճաշել է մեր երկրում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

views-count1366 դիտում article-date 20:59 27-12-2023
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել․ 

«Այսօր ամանորյա ճաշի էի հրավիրել մեր երկրում ազգային փոքրամասնություն համարվող բոլոր 11 ազգերի ու Հայաստանում բնակվող 17 երկրի ներկայացուցիչների՝ ճապոնացի, չինացի, ուդի, հնդիկ, պարսիկ, հորդանանցի, ռուս, ուկրաինացի, ֆիլիպինցի, եզրի, գանացի, նիգերիացի, սիրիացի, ասորի, մոնղոլ, քուրդ, իրաքցի, վրացի, հույն, հրեա, իտալացի, ֆրանսիացի, բելառուս, ամերիկացի, լեհ, գերմանացի։

Ստացվեց «Խաղաղության եւ համերաշխության ճաշ»՝ մաղթանքներով, լավ երաժշտությամբ, պարերով ու կենացներով»,- գրել է Հակոբյանը։ 

Նմանատիպ նյութեր