Նարեկ Մկրտչյանն այցելել է Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն
Տոներին ընդառաջ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն։
Հաստատության տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջել է հաստատությունում, ծանոթացել երեխաներին տրամադրվող ծառայություններին ու իրականացված աշխատանքների շրջանակին։
Նարեկ Մկրտչյանը ներկա է եղել կենտրոնի սաների պատրաստած ամանորյա միջոցառմանը, զրուցել նրանց հետ տոնական ակնկալիքների և սպասումների մասին, ապա՝ հանձնել ամանորյա նվերները։ Կենտրոնի տարբեր խմբակներում ներգրավված երեխաները նախարարին ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները։
Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է երեխաներին առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և երազանքների իրականացում։