211652_close_icon
views-count1267 դիտում article-date 19:10 25-12-2023

Գորբաչովի հրաժարականի տարեթիվն ԱՊՀ կամ ԵԱՏՄ հավաքների փաստաթղթերում չի արտացոլվի

Դեկտեմբերի 25-ը հիշարժան օր է, քանի որ 1991 թվականի դեկտեմբերին 25-ին է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել հրաժարականի մասին, սակայն այդ տարեթիվը որևէ կերպ չի արտացոլվի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովներին ընդունվելիք փաստաթղթերում: Այդ մասին այսօր Սանկտ Պետերբուրգում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դա ոչ մի կերպ չի հիշատակվի»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների այն հարցին, թե արդյոք ամսաթիվը կարտացոլվի՞ գագաթնաժողովներին կամ որևէ այլ կերպ կնշվի՞:
1991 թվականի դեկտեմբերի 25-ին ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ (1990-1991 թթ.) Գորբաչովը երկրի քաղաքացիներին հասցեագրված հեռուստաուղերձում հայտարարել է Միության ղեկավարի պաշտոնում իր գործունեությունը դադարեցնելու և ԽՍՀՄ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորություններից հրաժարվելու մասին։

Մինչ այդ՝ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելառուսում, Բելովեժյան թավուտի արգելոցում խորհրդային ժամանակաշրջանում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հանգստի համար կառուցված համալիրում ՌԽՖՍՀ-ի, Բելառուսի և Ուկրաինայի ղեկավարները ստորագրել են ԱՊՀ-ի ստեղծման և ԽՍՀՄ-ի կազմալուծման մասին պայմանագիրը:

Նմանատիպ նյութեր