Ջեն Փսակին՝ Գորբաչովի հնչեցրած «սառը պատերազմի» մասին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին մեկնաբանել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի՝Վաշինգտոնի և Մոսկվայի միջր վերսկսված «սառը պատերազմի» մասին հայտարարությունը:
ԱՄՆ դիվանագետը նշել է, որ համաձայն չէ Գորբաչովի կարծիքի հետ, քանի որ երկու երկրները շարունակում են համագործակցությունը մասնավորապես Սիրիայի և Իրաքի հետ կապված հարցերով:
«Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, դա անօրինական է և պետք է հետևանքների հանգեցնի»,-ասել է Պսակին և հավելել, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Ուկրաինային: