211652_close_icon
views-count1120 դիտում article-date 17:21 24-12-2023

Մահմուդ Աբասը հույս ունի, որ սուրբծննդյան տոնակատարությունները վերջ կդնեն Իսրայելի ագրեսիային

Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը հույս է հայտնել, որ դեկտեմբերի 25-ի սուրբծննդյան տոնակատարությունը «կխորհրդանշի պաղեստինյան ժողովրդի դեմ Իսրայելի պատերազմի ավարտը»։ Այս մասին հայտնում է WAFA լրատվական գործակալությունը։

«Ազատության և մեր անկախ պետության արևը Երուսաղեմով անխուսափելիորեն ծագում է: Արյան գետը, ահռելի զոհողությունները, դժվարությունները և մեր ժողովրդի հերոսական տոկունությունը իրենց հողի վրա ազատության և արժանապատվության ճանապարհն է»,- իր խոսքում ընդգծել է Աբասը: .

Նա հույս է հայտնել, որ «Սուրբ Ծնունդը կխորհրդանշի Գազայի հատվածում, ինչպես նաև պաղեստինյան բոլոր գրավյալ տարածքներում պաղեստինյան ժողովրդի դեմ իսրայելական պատերազմի ավարտը»։

Աբասն ասել է, որ «պաղեստինցի ժողովուրդը վճռական է շարունակել պայքարել իր օրինական իրավունքների իրականացման համար, որոնցից գլխավորը անկախ, լիովին ինքնիշխան պետության իրավունքն է»։

Նմանատիպ նյութեր