211652_close_icon

Ուժեղ քամին մեծ վնաս է հասցրել Բաթումին

views-count1570 դիտում article-date 15:13 24-12-2023
Երեկ ուշ երեկոյան ուժեղ քամի է պատուհասել Բաթումին։ Տարերքը վնաս է հասցրել քաղաքի ենթակառուցվածքին, քամին տապալել է երկարամյա ծառերը, վնասվել են մի քանի մեքենաներ, հայտնում է վրացական Առաջին ալիքը։

Ուժեղ քամին տների տանիքներ է պոկել, վնասվել են էլեկտրասյուներ, արտաքին լուսավորման սյուներ, ավտոբուսի կանգառներ։

Բաթումի  քաղաքապետարանից հայտնել են, որ առավոտից աշխատանքներ են տարվում երեկվա աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Քաղաքային ծառայությունները շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով։

Նմանատիպ նյութեր