126329 դիտում
20:52 12-10-2021
Մարտաֆիլմ հիշեցնող դեպք Կոտայքի մարզում. ծանր հանցագործության մեջ ենթադրյալ կասկածվողն ու նրա ընկերը Արզնի գյուղում կրակոցներ են արձակել իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են փոխադարձ կրակոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերերի հետ համատեղ Կոտայքի մարզում իրականացրել են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, հետսխուզման մեջ գտնվող անձի հայտնաբերմանը և ձերբակալմանն ուղղված միջոցառում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միջոցառման արդյունքում ոստիկանները Արզնի գյուղում դարանակալել են իրենց կողմից որոնվող կասկածյալ ծանր հանցագործին, ով կեսգիշերին մոտ Mercedes մակնիշի 70 RA 700 համարանիշի ավտոմեքենայով մոտեցել է դարանակալված վայրին, ինչից հետո ոստիկանները հորդորել են, որպեսզի նա կանգնեցնի մեքենան, սակայն վերջինս չենթարկվելով ոստիկանների օրինական «կանգ առ» պահանջին, Mercedes-ը քշել է ոստիկանների ուղղությամբ, ընթացքում կրակ բացելով ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ապա դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները շարունակել են հետապնդել փախուստի դիմած Mercedes-ին, ապա կրակել են ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ, սակայն մի քանի կիլոմետր հետապնդելով, Mercedes -ը փախել է ամառանոցների քարքարոտ ճանապարհներով, ապա ավտոմեքենան թողնելով ամայի դաշտում՝ դիմել են փախուստի:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Կոտայքի մարզի դատախազ Պետրոսյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը:
Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, թե որ քրեական գործի շրջանակում են հետախուզման մեջ գտնվել Mercedes -ի մեջ գտնված ենթադրյալ անձինք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+