211652_close_icon

Կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը

views-count1108 դիտում article-date 23:05 21-12-2023
Դեկտեմբերի 20-ին, կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ և փորձագետներ։

Համաժողովի  ժամանակ ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման նպատակները:  Քննարկվել է նաև այլ քաղաքական միավորների, կուսակցությունների և շարժումների հետ «Համահայկական ճակատ» շարժման համագործակցության ուղիները:

Համաժողովի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրերի մշակմանը։

Հանդիպման ներկաներին ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման միասնական հարթակի և շարժման նպատակներն ու խնդիրները կիսող քաղաքական ուժերի հետ փոխգործակցության մեխանիզմները:

Համաժողովի բոլոր ներկաները փաստել են, որ կարևոր է Հայաստանի Հանրապետության պետականության և անկախության պահպանումը, և մեր սերունդներին հզոր երկիր փոխանցելը:

«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար կազմն առաջկայում հանդես կգա հայտատարությամբ:

Նմանատիպ նյութեր