889 դիտում
15:28 21-12-2023
Կառավարությունը կփոխհատուցի ԼՂ-ից բռնի տեղահանված 935 ուսանողի ուսման վարձը
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 1800 ուսանողներ հայաստանյան բուհերում են սովորում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կառավարության նիստին այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ավելի քան 1100-ն էլ սովորում են հայաստանյան քոլեջներում ու ուսումնարաններում։
Նախարարը նշեց, որ այսօր որոշում են ընդունել փոխհատուցել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը։
«Երկու խումբ ունեինք ուսանողների, որոնց ուսման վարձի ֆինանսավորումը եկել էր կա՛մ ընտանիքների կողմից, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այդ աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից, կա՛մ էլ նրանց ուսման վարձի վճարումը կատարվել էր ԼՂ իշխանությունների կողմից»,- ասաց Անդրեասյանը՝ նշելով, որ խոսքը շուրջ 935 ուսանողի մասին է։
Կառավարությունը կփոխհատուցի առաջին կիսամյակի ուսման վարձը՝ մոտ 264 միլիոն դրամի չափով. գումարը կհատկացվի համապատասխան ուսումնական հաստատություններին։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց, թե կլինեն ուսանողներ, որոնք, գուցե, արդեն վճարել են ուսման վարձը, նա կոչ արեց ուշադիր լինել, որ բուհերը վերադարձնեն այն ուսանողների գումարները, ովքեր արդեն վճարել են վարձը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե կարող են այդ գումարով վճարել 2-րդ կիսամյակի վարձը, Տիգրան Խաչատրյանը, սակայն, ասաց, որ կառավարությունը կփոխհատուցի նաև 2-րդ կիսամյակի վարձը։

Նմանատիպ նյութեր
1051 դիտում
16:16 23-11-2023
Կառավարությունը կփոխհատուցի ԼՂ-ից տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը
1253 դիտում
11:54 16-01-2015
ՀԵՀ-ը կփոխհատուցի սահմանամերձ (սահմանապահ) համայնքների ուսանողների ուսման վարձը
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»