1198 դիտում
13:06 19-12-2023
«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին. Սարյանի պուրակից բողոքի ակցիաներ կմեկնարկեն
Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել փոքր ու միջին բիզնեսի տարբեր տեսակների վրա: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մայր Հայաստանը» դեմ է այդ մոտեցմանը և դեկտեմբերի 19-ից Երևանում իրականացնելու է իրազեկման ու բողոքի ակցիաներ: Ակցիաները կլինեն ամենօրյա և կիրականացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Դեկտեմբերի 19-ին ակցիան կմեկնարկի Սարյանի պուրակից, ժամը 13:30-ին: «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները ՀՀ քաղաքացիներին մանրամասն կտեղեկացնեն, թե ինչ նոր բեռ է ավելացվում ավտովարորդների ու բիզնեսով զբաղվողների վրա: Կներկայացվեն մեր անելիքները՝ թանկացումներն ու թալանը կանխելու համար»:
«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին:

Նմանատիպ նյութեր
1135 դիտում
17:17 29-10-2015
Հետախուզվողին Սարյանի պուրակից բաժին են ներկայացրել
1564 դիտում
23:48 20-12-2023
«Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ» խորագրով բողոքի և իրազեկման ակցիաները շարունակում է իրականացնել «Մայր Հայաստանը»
Այս բաժնից
991 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
802 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել
1003 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին