211652_close_icon
views-count835 դիտում article-date 19:19 18-12-2023

ՆԳՆ փրկարար ծառայությունում խորհրդակցություն է անցկացվել

Դեկտեմբերի 18-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։

Մասնակցել են ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և ՓԾ տարածքային ստորաբաժանումների բնակչության պաշտպանության բաժինների ծառայողները։

Զեկույցներով հանդես են եկել ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության, մարզային փրկարարական վարչությունների և Երևան քաղաքի բնակչության պաշտպանության բաժինների պետերը։

Փրկարար ծառայության տնօրենին զեկուցվել է բնակչության պաշտպանության ոլորտում իրականացվող ընթացիկ աշխատանքների, բաժինների համալրվածության, անձնակազմի ընդհանուր պատրաստվածության, բնակչության պաշտպանության պլանների և ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ։

Խորհրդակցության ընթացքում տնօրենն անդրադարձել է արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների մշակման և անցկացման, աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ այլ գերատեսչությունների հետ աշխատանքների կազմակերպման և համակարգման գործընթացներին։

Փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետին հանձնարարել է ուղղահայաց վերահսկողություն իրականացնել ստորաբաժանումների աշխատանքի վրա՝ հետևելով տակտիկական պատրաստվածությանը, ինչպես նաև պլանների և ծրագրերի պատշաճ իրականացմանը։ Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է տարերային և տեխնածին աղետներին ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը՝ հանձնարարելով խստագույնս հսկողություն սահմանել արտադրական վտանգավոր օբյեկտների վրա, քարտեզագրել քարաթափման գոտիներն ըստ տեղայնացման և հսկողություն սահմանել սողանքավտանգ տարածքների վրա։

Կամո Ցուցուլյանը հանձնարարել է պատասխանատու ծառայողներին նախաձեռնողականություն ցուցաբերել առկա խնդիրների վաղ բացահայտման, լուծումների մշակման և բնակչության պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ, առաջարկել է առաջնային կարգով ընթացք տալ առավել հրատապ խնդիրներին՝ ելնելով բնակչության պաշտպանության բնագավառի առաջնահերթություններից։

Նմանատիպ նյութեր