Աբդել Ֆաթթահ աս Սիսին վերընտրվել է Եգիպտոսի նախագահ
Եգիպտոսի նախագահ է ընտրվել Աբդել Ֆաթթահ աս Սիսին, վկայում են քվեարկության պաշտոնական արդյունքները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նախագահական ընտրությունները մեկնարկել էին անցյալ շաբաթ, դրանք տևել էին երեք օր:
Աբդել Ֆաթահ աս Սիսին Եգիպտոսի ղեկավարությունը ստանձնել է 2014 թվականին նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից գրեթե մեկ տարի անց անցկացված ընտրություններում։ Որպես գլխավոր հրամանատար և պաշտպանության նախարար, պարոն էլ-Սիսին կենտրոնական դեր է խաղացել հեղաշրջման գործում: 2018 թվականի մարտին նա վերընտրվեց երկրորդ ժամկետով, որը պետք է լիներ նրա վերջինը, և գրեթե անմիջապես Եգիպտոսում ծագեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու գաղափարը։ Այն տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին։