1195 դիտում
10:30 17-12-2023
Սերբիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Սերբիայում տեղական ժամանակով ժամը 07:00-ին ավելի քան 8 հազար ընտրատեղամաս է բացվել արտահերթ խորհրդարանական և մունիցիպալ ընտրությունների համար: Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն:
Հանրապետական ընտրական հանձնաժողովը հրահանգներ է բաժանել Սերբիայի քաղաքացիներին, որոնք պետք է օգնեն ընտրողներին քվեարկել առանց սխալների։ Փաստաթղթի համաձայն՝ ընտրական հանձնաժողովի անդամները քաղաքացու՝ ընտրատեղամաս ժամանելուց հետո ուլտրամանուշակագույն լամպով ստուգելու են նրա աջ ձեռքը՝ բացառելու բազմակի քվեարկության հնարավորությունը։ Այնուհետև կստուգվեն անձը հաստատող փաստաթղթերը և ընտրացուցակում կլրացվի համապատասխան դաշտը։ Այս գործողություններից հետո ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հատուկ սփրեյով կնշեն աջ ձեռքի ցուցամատը և կտրամադրեն անհրաժեշտ քվեաթերթիկները, որից հետո դրանք կուղղորդեն քվեարկության համար նախատեսված հատուկ վայր։
Ընտրությունների ֆավորիտը Ալեքսանդր Վուչիչի կոալիցիան է, որը ձևավորվել է աջ կենտրոնամետ Սերբական առաջադիմական կուսակցության շուրջ։ Կոալիցիայի ծրագիրն ուղղված է տնտեսության հետագա ամրապնդմանը։ Առաջնահերթությունների թվում են անկախ քաղաքական կուրսի պաշտպանությունը, ռազմական ներուժի և անվտանգության ամրապնդումը։ Ծրագրի արտաքին քաղաքական հատվածը ցույց է տալիս ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումը (անդամակցության շուրջ բանակցությունները շարունակվում են 2014թ.-ից) և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, սակայն որևէ ռազմական բլոկին միանալուց հրաժարվելը։

Նմանատիպ նյութեր
1403 դիտում
11:47 20-09-2015
Հունաստանում մեկնարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները
1177 դիտում
13:38 28-04-2019
Իսպանիայում մեկնարկել են արտահերթ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները
1776 դիտում
19:45 25-04-2014
Արթուր Բաղդասարյանը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Այս բաժնից
1015 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
661 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը