Իսպանիայում մեկնարկել են արտահերթ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները
Իսպանիայում մեկնարկել են արտահերթ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնում է TACC-ը:
Նշվում է, որ ընտրությունների արդյունքներով խորհրդարանի ստորին պալատ կընտրվի 350 կոնգրեսական, իսկ վերին պալատ՝ 208 սենատոր:
Իսպանիայում ընտրելու իրավունք ունի ավելի քան 36,8 մլն քաղաքացի, որից 2 մլն-ը բնակվում է արտերկրում:
Ընտրությունների շրջանակում ներգրավված է 92 000 ոստիկան: